Պարույր Սևակ - Նորից չեն սիրում

Администратор 10 июня 2015 Рейтинг: 0 Голосов: 0 336 просмотров
Այդ ո՞վ է ասել նորից են սիրում: Նորի՛ց չեն սիրում ,սիրում են կրկի՜ն... Ու երբ մինչևիսկ ալյուրից (դեռ տա՜ք) Դու նո՛ւյն մարմինն ես հիշում բնազդով, Երբ հոտն էլ սուրճի նրա՛ն հիշեցնում Եվ քո գունազարդ քնի փոխարեն Անքնություն է փռում սպիտակ. Երբ աստղերն իրենց կլորակ սանրով Մազերդ են սանրում ,իսկ դու վերստին Շոյանքի սովոր քո մազերի մեջ Նո՛ւյն հանգստարար մատերն ես զգում . Երբ օտար մեկի շարժումի ,դեմքի Նմանությունը հեռու -- մոտավոր ոտներդ է ասես դնում գիպսի մեջ, Իսկ միտքդ բեկում այնպե՛ս կտրական, Ինչպես լույսերի վետվետումներից Երկաթգծերն են կարծես ջարդոտվում. Երբ անձրևներից հողն է ասես թթվում Եվ ստիպում է ռունգո էլ զգալ, որ մենակ ես դու իբրև մի ... Իգրեկ, Իսկ ինչ-որ մի տեղ կամ հենց քո կողքին Կա մի Իքս ուրիշ ,առանց որի դու Խնդիր չե՜ս կազմի,ո՛չ էլ կլուծես ,- Մի՛շտ ,ամե՜ն անգամ պաշարում է քեզ Նույն զգացումը անճեղք ու անդուռ, Եվ հասկանում ես ,որ մարդն ,ի վերջո, Նորի՛ց չի սիրում ,սիրում է կրկի՜ն, Քանզի կա մթին մի կախյալություն Ջղի և արյան ,հոգու ու կրէի . Քանզի նշանը հանման -- գումարման Այդ մե՛նք չենք դնում լուծվելիք խնդրում. Քանզի թեպետև բախտ մենք ենք փնտրում, Բայց բա՛խտը, Բա՛խտը, Բա՜խտն է մեզ ընտրում ... Ուստի մինչևիսկ սիրառատ հոգին Նորի՛ց չի սիրում ,սիրում է կրկի՜ն...

Похожие статьи:

Песни на стихиАнна Ахматова Настоящую нежность не спутаешь

Песни на стихиОмар Хайям Мудрости жизни 8

Песни на стихиЛюбовь лошадей

Песни на стихиАнна Ахматова и Николай Гумилёв

Песни на стихиАнна Ахматова Стихи о любви

Комментарии (0)